Վան Գոգ. Խորհրդավոր հանճարի գույների հմայքը:
- manniksahakyan
- 27 апр. 2019 г.
- 2 мин. чтения
Обновлено: 6 июн. 2019 г.
Աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Վինսենթ Վիլեմ վան Գոգի ինքնատիպ արվեստը մեծ ազդեցություն է թողել 20-րդ դարի նկարչության վրա:

Ընդամենը 10-ը տարիների ընթացքում Վան Գոգը ստեղծել է ավելի քան 2100 արվեստի գործեր:
Դրանց թվում են ինքնատիպ դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, ծաղիկներ:
«Եթե լսում ես ներքին ձայն, որն ասում է քեզ. «Չես կարող նկարել», նկարիր ամեն գնով, և այդ ձայնը մի օր կլռի»:
Վինսենթ վան Գոգ

«Աստղալից գիշեր» , Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան
«Պատուհանի ճաղերի միջով ես տեսնում եմ ցորենի ցանկապատած դաշտ, որի վրա առավոտյան իր ողջ գեղեցկությամբ բարձրանում է արեգակը։ Այսօր, մինչև արեգակի բարձրանալը, երկար զննում էի տեղանքը, որտեղ միայնակ և շատ մեծ թվացող առավոտյան աստղն էր միայն»: Վինսենթ վան Գոգ

«Հիրիկներ», Փոլ Գեթթի թանգարան
1987 թվականին «Հիրիկները» դարձել է ամենաթանկ կտավը՝ ժամանակի համար սահմանելով ռեկորդային գումար՝ 53.9 միլիոն դոլար: Ռեկորդը պահպանվել է 2.5 տարի:
Այժմ կտավը գտնվում է ԱՄՆ-ում՝ Փոլ Գեթթի թանգարանում:

«Նշենու ծաղկած ճյուղեր», Վան Գոգի թանգարան
1890 թվականի հունվարի 31-ին Թեոդորուս վան Գոգը՝ նկարչի եղբայրը, ուրախ լուր հաղորդեց նրան, իր որդու ծննդյան մասին, որին անվանել էին Վինսենթ Վիլլեմ՝ ի պատիվ հորեղբոր։
Վինսենթ վան Գոգն անմիջապես ձեռնամուխ եղավ նոր կտավ ստեղծելուն, որը նպատակադրվել էր նվիրել եղբորը։ Վան Գոգի մտադրությամբ այդ կտավը փակցվելու էր ամուսինների մահճակալի վերևում և խորհրդանշելու էր նոր կյանքի սկիզբը՝ նշենու ծաղկած ճյուղեր, որպես գարնան ու նոր կյանքի խորհրդանիշ։

«Սրճարանի գիշերային տեռասը», Կյոլլեր-Մյուլլերի թանգարան
Նկարիչը գրել է եղբորը «Գիշերն ավելի կենդանի է և գույներով հարուստ, քան ցերեկը»:
Անհավանական է թվում, որ կարելի է պատկերել գիշեր, առանց սև ներկ գործածելու: Գիշերային սրճարանը ասես «կենդանացնում» է գունազարդ գիշերվա հմայքը:

«Աստղալից գիշեր Ռոնի վրա» , Օրսե թանգարան

«Հիրիկներով ծաղկաման», Վան Գոգի թանգարան
1890 թ. ապրիլին Վան Գոգը ստեղծել է ծաղիկներով երկու կտավ, որոնք առանձնանում են մանուշակագույն հիրիկների մեծ ծաղկեփնջերով: Նրանցից մեկը վարդագույն ֆոնի վրա էր: Երկրորդի համար, նա հատուկ ընտրել էր պայծառ դեղին գույն, որը հակադրվում էր ծաղիկների գույնին: Հակառակ երանգների այս պայծառ համադրությամբ առավել արտահայտիչ է դառնում հիրիկներով ծաղկեփունջը:

«12 Արևածաղիկներով ծաղկաման», Նոր պինակոտեկ, Մյունխեն
Վան Գոգն առանձնահատուկ սեր ուներ արևածաղիկների հանդեպ: 1888 թվականի օգոստոսին Վան Գոգը գրել է եղբորը՝ Թեոյին:
«Սա այն նկարների շարքին է պատկանում, որ փոխում է իր բնավորությունը և ինչքան երկար ես նայում, ավելի շատ հարստություն է փոխանցում այն… Ես նկարում եմ արևածաղիկները մի այնպիսի հաճույքով, ինչպես Մարսելը արգանակ կուտեր: Եթե ես կատարեմ իմ նախատեսածը, ապա կունենամ մոտ մեկ դյուժին նկարներով սիմֆոնիա` դեղինով ու կապույտով: Ես աշխատում եմ դրանց վրա ամբողջ օրը` սկսած արևածագից մինչև մայրամուտ, քանի որ արևածաղիկները փակում են իրենց գլխիկները»:

«Ծովային բնանկար Սեն-Մարիում», Վան Գոգի թանգարան
Միջերկրական ծովը հմայում էր Վան Գոգին: Եղբորը նամակում՝ նա նկարագրում է, ինչպես է ամեն վայրկյան ջուրը փոխում գույնը՝ կապույտից դառնալով դեղին, մանուշակագույն, և ապա վարդագույն երանգ է հայտնվում...
Մեծագույն նկարիչը պատկերել է հենց այդ փոփոխականությունը:
Գույների «խաղը» յուրօրինակ կենդանություն է պարգևում կտավին:
«Կարծում եմ, որ արվեստագետը երջանիկ մարդ է. Նա ներդաշնակ է դառնում բնության հետ ամեն անգամ, երբ ինչ-որ կերպ հաջողվում է արտահայտել այն, ինչ տեսնում է»:
Վինսենթ վան Գոգ
Աղբյուրը. https://hy.wikipedia.org/
コメント