Ստեղծագործելու ուժը:
- manniksahakyan
- 27 апр. 2019 г.
- 1 мин. чтения
Обновлено: 6 июн. 2019 г.
«Ստեղծագործությունը նման է ազատության. մեկ անգամ փորձելով, այլևս հնարավոր չէ առանց դրա ապրել։ Դա տրանսֆորմացնող, ապաքինող գործընթաց է»։
Կարլ Ռոջերս
Ստեղծագործելը մարդու համար ինքնաարտահայտման, չիրականացված երազանքների ու ձգտումների իրականացման միջոց է:
Ստեղծագործության մեջ մարդ ներդնում է իրեն, իր մտքերը, զգացմունքները, ցանկություններն ու երազանքները, իր հավատն ու խանդավառությունը:
Ստեղծագործելիս մարդն ասես ընկնում է այլ իրականության մեջ, որն ավելի լուսավոր է, գունեղ, գրավիչ և հաճելի:
Հաճելի հույզերը պարգևում են դրական լիցքեր, ավելացնում են գործելու կարողությունը:

Ստեղծագործելը և սթրեսը.
Գիտնականները պարզել են, որ ստեղծագործելը հակասթրեսային ազդեցություն ունի:
Կատարվել է հետազոտություն, որի մեջ ներգրավել են 18-ից 59 տարեկան մարդկանց, ովքեր 45 րոպեի ընթացքում նկարել են, քանդակել կամ պատրաստել կոլաժներ:
Փորձի մասնակիցների մոտ նախապես չափել են սթրեսային հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Փորձի արդյունքները գնահատել են՝ համեմատելով կորտիզոլի ցուցանիշը փորձից առաջ և հետո, նաև գնահատել են մասնակիցների գրավոր պատասխանները իրենց զգացմունքների ու հույզերի մասին՝ փորձի ընթացքում:
Բոլոր մասնակիցների մոտ սթրեսային հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը նվազել է՝ նկարելու, քանդակելու և նկարազարդելու սեանսից հետո:
Փորձի մասնակիցները գրավոր պատասխաններում նշել են որ, որ ստեղծագործելու ընթացքում նրանք ունեցել են հաճելի հույզեր և մտորումներ, ազատության զգացում, «հայտնվել են իրենց մանկությունում», նոր բացահայտումներ են արել իրենց մասին, գտել են իրենց կյանքում բարդ թվացող խնդիրների լուծումներ և մեծագույն բավականություն են ստացել ստեղծագործելու ողջ ընթացքից:

«Երջանիկ լինելու լավագույն ձևն է՝ փորձել գտնել ուրախություններ առօրյա կյանքում»:
Չինական իմաստություն
Comments