top of page

Թվերով նկարչություն.Ինչպե՞ս նկարել:

Обновлено: 6 июн. 2019 г.


1. Կտավ կամ ստվարաթուղթ ՝ ուրվագծված ապագա նկարի հիմքով:

2. Ներկեր՝ համարակալված տարաների մեջ:

3. Հուշող ուրվագիծ

4. Վրձիններ

5. Ամրակներ՝ նկարը պատից կախելու համար :


Մինչև նկարազարդումը սկսելը պատրաստեք հետևյալը.

· Լավ լուսավորված աշխատատեղ

· Թուղթ կամ թերթ՝ աշխատատեղը ներկվելուց պահպանելու համար

· Ջրաման՝ վրձինները լվանալու համար

· Անձեռոցիկներ

· Ատամի փայտիկներ


ՔԱՅԼ 1

Ընտրեք որևէ հատված, որից սկսելու եք ներկել: Բացեք ներկելու թվին համապատասխան ներկով տարան: Լավ խառնեք ներկը տարայում՝ ատամի փայտիկով: Վերցրեք վրձինը և թեթևակի թրջեք այն ջրով, ապա հավասարաչափ պատեք վրձինը ներկով՝ կիսով չափ մտցրեք վրձինը ներկի տարայի մեջ: Վրձինը հանեք՝ պտտելով առանցքի շուրջը, տարայի եզրերով հեռացնելով ներկի ավելցուկը:

ՔԱՅԼ 2

Ներկեք ընտրած հատվածը: Ներկը բաշխեք հավասարաչափ: Ներկածի գույնը

կարող է ավելի բաց լինել, եթե ներկի հետ ջուր է խառնվել: Այդ դեպքում կրկին անգամ լավ խառնեք ներկը: Հետևեք, որ վրձնի վրա շատ ջուր չլինի:

ՔԱՅԼ 3

Նույն թվով հատվածները ներկելուց հետո, լավ լվացեք վրձինը ջրով և չորացրեք

անձեռոցիկով: Անցեք հաջորդ համարին:

ՔԱՅԼ 4

Աշխատանքը վերջացնելուց հետո ստուգեք, արդյոք բոլոր հատվածներն են լավ ներկվել: Հատուկ ուշադրություն դարձրեք ներկերի բաց երանգներին. եթե երևում են գծերը կամ թվերը, ներկեք երկրորդ շերտով:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ.

· Նկարը անհրաժեշտ է ներկել առանց գույները խառնելու:

· Սկսեք ներկել ոչ մեծ շրջաններից, աշխատեք հաջորդաբար ներկել այն շրջանները, որոնք նշված են մի թվով:

· Եթե սխալմամբ ներկել եք որևէ հատված այլ գույնով, զգուշորեն մաքրեք այդ հատվածի ներկը անձեռոցիկով, սպասեք մինչև ամբողջությամբ չորանա ներկի մնացորդը, ապա ներկեք այդ հատվածը ճիշտ ներկով:

· Ներկի երանգը կարող է տարբերվել տուփի վրա պատկերված գունավոր նկարի գույնից, որը պայմանավորված է տպագրության ժամանակ գունահաղորդման առանձնահատկություններով:

· Ներկերը կարող են չորանալ կամ լինել շատ խիտ. դա խոտան չէ, այդ դեպքում ավելացրեք մի քիչ ջուր և լավ խառնեք ներկը: Խորհուրդ ենք տալիս ներկել ոչ մեծ ընդմիջումներով, որպեսզի ներկերը բաց տարաներում չչորանան:

· Կտավը կարող է թույլ կախվածություն ունենալ շրջանակից, դա խոտան չէ: Ներկերը չորանալուց հետո կտավը ձգվում է:

· Ակրիլային ներկերը չորանալուց հետո որոշակի փայլ են ձեռք բերում: Նկարի մակերեսը կարելի է թեթևակի սրբել խոնավ անձեռոցիկով: Ցանկության դեպքում կարելի է լաքապատել պատրաստի նկարը՝ նկարների համար նախատեսված հատուկ լաքով: Լաքը կարելի է ձեռք բերել նկարիչների համար մասնագիտացված խանութներում:

Որոշ հավաքածուներ ներառում են փայլեցնող լաք։

· Նկարը ամբողջական ընկալման համար՝ խորհուրդ է տրվում դիտել այն 2 մետր և ավելի հեռավորությունից:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

· Ակրիլային ներկերը շատ արագ են չորանում: Միշտ ամուր փակեք ներկի տարայի կափարիչը՝ ներկը օգտագործելուց հետո:

· Մի թողեք վրձինները երկար ժամանակ ներկի կամ ջրի մեջ: Լավ լվացեք և չորացրեք վրձինը անմիջապես օգտագործելուց հետո:

· Ակրիլային ներկերի չորանալուց հետո առաջանում է էլաստիկ չլվացվող շերտ: Մի թողեք, որ ներկն ամբողջությամբ չորանա ձեռքերի, հագուստի և այլ իրերի վրա:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն.

Հավաքածուները նախատեսված չեն մինչև 3 տարեկան երեխաների համար, քանի որ պարունակում են մանր մասնիկներ:

Ներկերը չի կարելի համտեսել և օգտագործել սննդի հետ, աչքերի հետ ներկի շփման դեպքում՝ անմիջապես աչքերը լվանալ ջրով և դիմել բժշկի:

Նկարելուց հետո անհրաժեշտ է լվանալ ձեռքերը:

 
 
 

Comments


bottom of page