«Այժմ նկարել կարող են բոլորը». Գրավիչ է, միաժամանակ իրատեսական:
Յուրաքանչյուր ոք՝ անկախ սեռից ու տարիքից, կարող է նկարել իր նախընտրած նկարը՝ շնորհիվ թվերով նկարչության հավաքածուների:
Ընդամենը 3-5 օրվա ընթացքում կարող եք վերարտադրել և՛ աշխարհահռչակ նկարիչների գլուխգործոցները, և՛ ժամանակակից նկարիչների նկարները:
Գունային և ոճային բազմազանությունը լայն ընտրության հնարավորություն է տալիս՝ բնանկար, դիմանկար, նատյուրմորտ...
Պատահական չէ որ թվերով նկարչությունը օրեցօր ավելի մեծ ժողովրդականություն է վայելում:
Ի՞նչ է թվերով նկարչությունը:
Թվերով նկարչության հիմքում նկարազարդումն է՝ նախապես համարակալված հատվածները ներկվում են իրենց համապատասխան գույնի ներկով:
Ի՞նչ են ներառում թվերով նկարչության հավաքածուները:
Հավաքածուները հիմնականում ներառում են.
1. Կտավ, ստվարաթուղթ, կամ հատուկ մշակված փայտ՝ ապագա նկարի հիմքը:
Նկարի հիմքի վրա տպված է ապագա նկարի ուրվագիծը՝ համարակալված ըստ գույների:
2. Ներկեր, որոնք հիմնականում ակրիլային ներկեր են, ջրային հիմքով, արագ չորացող:
Ներկերը առանձնացված են հերմետիկ փակվող հատուկ տարաների մեջ, որոնք համարակալված են՝ ըստ նկարի ուրվագծի:
3. Հուշող ուրվագիծ
4. Վրձիններ
5. Ամրակներ՝ նկարը պատից կախելու համար
Ինչպե՞ս ընտրել նկարը:
Ստվարաթղթե հիմքով և կտավով հավաքածուները ամենալայն կիրառումն են ստացել:
Սկսնակներին խորհուրդ է տրվում նկարելու առաջին փորձը սկսել ստվարաթղթի վրա:
Կտավով հավաքածուները տպավորիչ արդյունք են տալիս: Կտավը հիմնականում փայտե շրջանակով է, որը ապագա նկարի կայուն հիմքն է: Արդյունքում ստացվում է շրջանակով նկար, որը հատուկ ամրակների միջոցով կարելի կախել պատից:
Հավաքածուները կարող են լինել 1-ից մինչև 5 բարդության աստիճանի, որտեղ «1»-ը` առավել հեշտ տարբերակն է, իսկ «5»-ը՝ առավել բարդը:
Բարդությունը պայմանավորված է համարակալված հատվածների չափերով: Առավել բարդ նկարներում համարակալված հատվածներն ավելի փոքր են:
Իհա՛րկե, ոչ մի բարդություն խոչընդոտ չի կարող հանդիսանալ, եթե ուզում ես ունենալ քո սիրած նկարը:
Վայելե՛ք ստեղծագործելու բերկրանքը:
Ստեղծե՛ք Ձեր սեփական գլուխգործոցը՝ Ձեր ընտրած նկարով:
Comments