Գուստավ Կլիմտ. Սիրառատ արվեստագետի «Ոսկե շրջանը»:
- manniksahakyan
- 27 апр. 2019 г.
- 1 мин. чтения
Обновлено: 6 июн. 2019 г.
Գուստավ Կլիմտը 19-րդ դարի ավստրիացի ամենահայտնի նկարիչն է, ավստրիական նկարչության մեջ՝ մոդեռնի հիմնադիրը։
Նրա նկարների հիմնական թեման կնոջ մարմինն է, գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով։
«Ես երբեք չեմ նկարել ինքնանկար: Ես` որպես նկարի առարկա, ինձ ավելի քիչ եմ հետաքրքրում, քան մյուս մարդիկ` հատկապես կանայք: Իմ մեջ ոչ մի յուրահատուկ բան չկա: Ես նկարիչ եմ, ով նկարում է ամեն օր, առավոտից մինչ գիշեր: Եթե ուզում եք իմ մասին որևիցե բան իմանալ, պետք է ուշադիր նայեք իմ նկարներին»:
Գուստավ Կլիմտ
Գուստավ Կլիմտի «Ոսկե շրջանը» առանձնահատուկ տեղ է գրավում նկարչի ստեղծագործական կյանքում: Այս շրջանի նկարները Կլիմտը ոսկեպատում էր:

«Համբույր», Վիեննայի Բելվեդեր պատկերասրահ
«Համբույր» կտավը համարվում է վաղ նորագույն շրջանի գլուխգործոցներից մեկը։
Որոշ հետազոտողներ կարծում են, որ նկարիչը պատկերել է իրեն և իր սիրեցյալ Էմիլյա Ֆլյոգեին:
Սիրառատ արվեստագետը երբեք ամուսնացած չի եղել, սակայն բազմաթիվ սիրային կապեր է ունեցել: Նրան վերագրում են մինչև քառասուն ապօրինի երեխաներ:
Կլիմտը ծանոթացել էր Էմիլիա Ֆլյոգեի հետ, երբ վերջինիս քույր Հելենը ամուսնանում էր Կլիմտի եղբոր` Էռնեստի հետ: Էռնեստի մահից հետո նա դստեր հետ վերադառնում է իր հայրական տուն: Կլիմտը նշանակվում է զարմուհու խնամակալ:
Երբ Ֆլյոգե քույրերը նորաձևության տուն են հիմնում՝ Կլիմտը մեծ աջակցություն է ցուցաբերում նրանց:
Աստիճանաբար Կլիմտն ու էմիլիան անբաժան են դառնում: Նրանք այնքան մոտ էին, որ Կլիմտի վերջին խոսքերը մահից առաջ եղել են. «Կանչե՛ք Էմիլիային»:
«Ոսկե շրջանի» աշխարհահռչակ ստեղծագործություններն են նաև «Կենաց ծառը» և այսպես կոչված, «Ոսկե Ադելը»՝ «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը»:

«Կենաց ծառը», Ավստրիայի կիրառական արվեստի թանգարան

«Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար», Վիեննայի Բելվեդեր պատկերասրահ
Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org
תגובות